News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ՓԲԸ-ն 2012-ին կարող է կայուն պայմանագիր կնքել «Արմավիա» ավիաընկերության հետ` 5-6 հատ Sukhoi Superjet 100 տիպի ինքնաթիռ մատակարարելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության նախագահ Վլադիմիր Պրիստյաժնուկը:

«Այս տարի կմատակարարվի 5-6 հատ, մատակարարումները ժամկետը` 2013-2014 թվականներն է»,-ասել է նա: Պրիստյաժնուկը նաեւ նշել է, որ 2012-ի առաջին քառորդի վերջին «Արմավիա» ավիաընկերությունը գործող պայմանագրի շրջանակներում կստանա երկրորդ ինքնաթիռը, հաղորդում է AEX.ru-ն:

«Միավորված ավիատրանսպորտային կորպորացիայի» նախագահ Միխայիլ Պողոսյանը հայտնել է, որ 2012-ի երկրորդ քառորդում «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռները» կմատակարարի Sukhoi Superjet 100 20 ինքնաթիռ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ