News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ոչ մի երկիր բռնություն չի ցանկանում: Այդ մասին փետրվարի 24-ին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը` պատասխանելով ղարաբաղյան հարցում Իրանի ունեցած դիրքորոշման վերաբերյալ հարցին:

«Բռնություն չենք ցանկանում ոչ մենք, ոչ էլ` մեր հարեւանները: Կարծում եմ, որ հակամարտության ամենասկզբից Իրանի դիրքորոշումը ամենահավասարակշռվածն է եղել: Դա կարող են վկայել նաեւ բոլոր անկախ փորձագետները»,-հավելել է նա:

Նրա խոսքով, անկայունությունը ձեռնտու է այն ուժերին, որոնք առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: «Նման գործելաձեւը շարունակվում է դեռ անգլիական դիվանագիտության ժամանակաշրջանից: Սակայն բոլոր այն ղեկավարները, որոնք առաջնորդվում են բարի խորհուրդներով, փորձում են հետ պահել իրենց ժողովրդին այդ վտանգից»,-հայտարարել է դեսպանը: Այդ պարագայում կորող է կիրառվել «սողացող ներխուժման» քաղաքականությունը, որը օրինակներ ունի միջազգային պրակտիկայում, հավելել է դեսպանը:

«Յուրաքանչյուր տարածաշրջանի համար կարեւոր է պահպանել խաղաղություն եւ կայունություն, հատկապես դա վերաբերում է Հարավային Կովկասին, որտեղ հակամարտությունների բռնկման վտանգ կա»,-եզրափակել է Իրանի դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ