News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Յենիշեհիր թաղամասի բնակարաններից մեկում ամուսինը վիճաբանել է իր կնոջ հետ, ով համարձակվել էր առանց իրենից թույլտվություն վերցնելու գրանցվել Facebook-ում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  26-ամյա Սեզեր Յըլմազը կնոջ հետ վիճաբանելուց հետո 2 երեխաների աչքի առաջ ատրճանակով կրակել է կնոջ վրա։ Արձակված փամփուշտներից 2-ը դիպել է կնոջ սրտին, 1-ը՝ գլխին։

Կրակոցի ձայները լսելով՝ հարեւանները ներս են մտել եւ գտել կնոջ արնաշաղախ դին։ Յըլմազը փորձել է փախչել, սակայն փողոցում ծառայություն իրականացնող ոստիկաններին հաջողվել է նրան ձերբակալել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ