News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

AC Milan 1-1 Juventus - All Goals by goalsarena2012-2

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Միլանը» սեփական խաղադաշտում ուժերը չափեց երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Անտոնիո Նոչերինոն առաջ մղեց միլանցիներին, սակայն հանդիպման վերջնամասում «Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ալեսանդրո Մատրին հավասարեցրեց հաշիվ՝ ոչ ոքի՝ 1:1:

«Միլանը» մեկ միավորով գերազանցում է «Յուվենտուսին», սակայն թուրինցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

Արգենտինացի հարձակվող Ռոդրիգո Պալասիոյի դուբլի շնորհիվ «Ջենոան» կարողացավ խուսափել պարտությունից «Պարմայի» հետ խաղում: Մինչեւ հանդիպման 78-րդ րոպեն «Պարման» երկու գնդակի առավելություն ուներ, սակայն հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

Իտալիայի առաջնություն. 25-րդ տուր

«Ջենոա» - «Պարմա»՝ 2:2

Պալասիո, 78, 90 – Գոբի, 6, Ֆլոկարի, 53

Հեռացում՝ Լուկարելի, 90 («Պարմա»)

«Միլան» - «Յուվենտուս»՝ 1:1

Նոչերինո, 15 – Մատրի, 83

Հեռացում՝ Վիդալ 88 («Յուվենտուս»)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ