News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը


Նոր-Նորք վարչական շրջանում երեկ` փետրվարի 29-ին հայտնաբերված մեծ զինանոցը պատկանել է Արշավիր Կարապետյանին, ով Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ Արշավիր Կարապետյանը ՀՅԴ անդամ է, մասնակցել է արցախյան ազատամարտին: Սեյրանյանը հրաժարվեց մեկնաբանել զենքի առգրավման փաստը` նշելով, որ նախաքննություն է ընթանում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն են կատարել 1965 թ. ծնված  Արշավիր  Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող  կաթսայատանը կից շինությունում, որտեղից հայտնաբերվել է  առանց պահունակի ԱԿ տեսակի 12 ինքնաձիգ, 1 ինքնաձիգ` անընթեռնելի գրառումներով,  օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի  СВД դիպուկահար հրացան, 6 ձեռքի գնդացիր, հաստոցային 4 գնդացիր, 7,62 մմ տրամաչափի գնդացրի երկու փող, 5 նռնականետ,   հակատանկային նշանականետի 3 հրթիռ, ԱԿ տեսակի ինքնաձիգի ենթափողի նռնականետ, հակատանկային MOH-50  տեսակի 11 ական, մետաղյա տուփով` 703 հրապատիճ-դետոնատոր, 7 պայթուցիչ, ծխախոտի տուփի մեջ` անհայտ ծագման էլեկտրոնային սարք, հակատանկային նռնակ, РГ տեսակի 5 նռնակ, Ф1  տեսակի 50 նռնակ` բոլորն էլ առանց պայթուցիչների, 8 էլեկտրադետոնատոր, 4 դետոնատոր`  պայթուցիչ քուղերով,  1  պարկ պայթուցիչ, 31 զարկան, հոսանքի փոխանցման 1 մեխանիզմ, գլանաձև  տրոտիլային  64 գլանիկ, 62 հատ տրոտիլային  զանգված՝ 400 և 200 գրամ, լսող սարք` ականջակալով, ռադիոընդունիչ` 3 գլխիկներով,  տարբեր տրամաչափի 5273 փամփուշտ, փամփշտաշղթայի 19 կտոր , անհայտ ծագման և նշանակության 2 կլոր իր, 17 երկաթյա փակ տուփ, 2 կիսաբաց մետաղյա տուփ, որոնցից մեկում առկա էին 20, իսկ մյուսում` 28 տուփ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 փակ տարա` պայթուցիչներով, լիցքավորված 32 փամփշտատուփ՝ 30 փամփուշտներով,  մետաղյա պահունակ՝ 7,62 տրամաչափի 498 փամփուշտով, մարդու ուրվապատկերով և 6-10 թվանշաններով 27 թիրախ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ