Իրազեկում. ստանձնել եմ Արթուր Այվազյանի՝ «Մանախի», պաշտպանությունը և վերջինս երեկվանից ձերբակալված է։ Այս պահին նրա նկատմամբ հանրային հետապնդում դեռ չկա։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է փաստաբան Աննա Ծառուկյանը։
«Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս փուլում դեռ ավելին չեմ կարող հրապարակել։
Ունենք հրազենային վնասվածքով ենթադրյալ դեպք»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ «Մանախը» ձերբակալվել էր նաև 2021-ի հունիսին։ Մայիսի սկզբին նա իր ընկերների հետ բողոքի ակցիա էր իրականացրել Տեղ գյուղի մոտ` փակելով ճանապարհը և պահանջելով զինել իրենց:
Դրանից օրեր անց «Մանախը» կալանավորվել էր խուլիգանության հոդվածով։ Ըստ քրեական գործի՝ նա «Ֆեյսբուքի» սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ անձանց հասցեին։




























