News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, առաջվա պես սերտորեն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ, որի նպատակը խնդրի խաղաղ կարգավորումն է: Այս մասին Վաշինգթոնի Cosmos ակումբում ընդունելության ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

Նրա խոսքով, ոչ մի այլ հարց Սպիտակ տան համար ավելի կարեւոր չէ, քան հավատարմությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Մենք առաջվա պես վստահ ենք, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է երկարատեւ խաղաղություն եւ կայունություն բերել եւ բացել նոր հնարավորություններ տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության համար: Ես ցանկանում եմ ընդգծել վարչակազմի հավատարմությունն այդ գործընթացին: Պետքարտուղար Քլինթոնը շատ մեծ ուշադրությամբ հետեւում է այդ խնդրին, շատ ժամանակ հատկացնելով դրան»,-Գորդոնի խոսքն է մեջբերում Turan գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ