News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Արայ» ընկերության հանգուցյալ սեփանակատիրոջ այրին` Տատյանա Չադենկովան, մեղադրում է նախկին ամուսնու հարազատներին, ինչպես նաեւ Հայաստանի պետական մարմիններին:

NEWS.am-ին ուղարկված նամակում Տատյանա Չադենկովան հայտարարել է, որ արդեն 2 տարի է, ինչ դատարաններում պայքարում է աղջկա կողքին լինելու համար, իսկ ամուսնու ընտանիքը 2009-ի վերջին «երեխային խլել է շատ կոպիտ եւ անազնիվ ճանապարհով»:

«Երեխան, որ այդքան կապված էր ինձ հետ, 2 տարի շարունակ զրկված է մայրական խնամքից, քնքշանքից եւ սիրուց: Ամուսնուս` Արմեն Պետրոսյանի մահից հետո, դստերս` Կարինային, ով Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացի է, ապօրինաբար պահում է իմ հանգուցյալ ամուսնու մայրը` Կարինե Սուքիասյանը»,-գրում է Տատյանա Չադենկովան` այդուհանդերձ նշելով, որ «աղջկա համար մղվող պայքարում ուժերը միշտ անհավասար են եղել: Ամուսնու ընտանիքն իր կապերով, ֆինանսական հնարավորություններով եւ իր անպատժելիության մեջ համոզված լինելով` բազմաթիվ միջոցներ է կիրառել եւ տհաճությամբ մոտեցել «օրենք» բառին»:

Տատյան Չադենկովայի խոսքով, իմանալով ամուսնու մահվան մասին` նա զանգահարել է ամուսնու մորը: Սակայն, նախկին սկեսուրը հազվադեպ էր պատասխանում զանգերին, հաղորդագրություններին եւ նամակներին: «Հասկանալով, որ նա կամավոր չի վերադարձնելու երեխային` ես եկել եմ Հայաստան 2011-ի դեկտեմբերին:

Այստեղ ես կանգնեցի փաստի առաջ, որ Կարինե Սուքիասյանը, խաբելով իշխանության ներկայացուցիչներին, թե իբր չգիտի ես որտեղ եմ եւ չի կարող ինձ հետ կապ հաստատել, ստացել է 5-ամյա դստերս խնամակալության իրավունքը:

Փաստացի սիրող մոր առկայության պայմաններում իմ դստերը որբ են դարձնում: Ես դիմել եմ Երեւան քաղաքի Արբակիրի շրջանի խնամակալության եւ հոգեբարձության մարմին, որտեղ առանց որեւէ բացատրության, ամենայն հավանականությամբ միտումնավոր, ձգձգում էին երեխային ինձ հանձնելու վերաբերյալ որոշման կայացումը: Դրանից օգտվելով` նախկին սկեսուրը առանց որեւէ հիմնավորման հայց է ներկայացրել` ինձ ծնողական իրավունքից զրկելու համար: Եւ ամուսնուս հետ 2 տարի շարունակվող դատական գործընթացներից հետո, հարկադրված եմ այժմ կրկին դատվել, որպեսզի վերադարձնեմ երեխայիս: Իսկ որտե՞ղ է օրենքը: Որտեղ է սթափ մտածելակերպը: Ի վերջո, որտեղ է մարդկությունը: Չէ որ միայն ես չեմ տառապում, այն նաեւ երեխան»,-նշված է նամակում:

«Արայ»-ի սեփականատիրոջ այրին անարդար է համարում Կարինե Սուքիասյանի` իրեն հասցեագրված խոսքերը եւ մեղադրանքներ. «Օրինակ, նա ինձ անվանում է իր որդու «սիրուհի»: Այն դեպքում, երբ մեր հարսանեկան արարողության վրա ամուսինս ծախսել է հարյուր հազարավոր դոլարներ: Մեր աղջիկը ծնվել է Դուբայում, որտեղ օրենքով արգելվում են քաղաքացիական ամուսնությունները, իսկ ծննդատներում պահանջում են ամուսնության վկայակակն, իսկ դրա բացակայության դեպքում ազատազրկում է սպառնում:

Եւ ինչպես է, որ ես եւ ամուսինս 2 տարի առաջ ամուսնալուծման գործընթաց ենք սկսել Դուբայում»: Չադենկովան շեշտում է, որ ունենալով լավ կրթություն եւ աշխատանք` կարող է ինքնուրույն դաստիարակել դստերը: «Այդ 2 տարվա ընթացքում (2008-2009), երբ ես ու դուստրս ապրել ենք Ռուսաստանում, այդ «սիրող» տատիկը մի անգամ չի զանգահարել, չի հետաքրքրվել նրա առողջությամբ կամ հաջողություններով, էլ չեմ ասում, որ նրա բարեկեցությունը լիովին թույլ էր տալիս այցելել եւ հանդիպել թոռնուհու հետ: Ինչպես պատահեց, որ նա սկսեց այդքան սիրել երեխային: Դա թույլ է տալիս կասկածել նրա զգացմունքների անկեղծության մեջ»,-նշել է Չադենկովան:

Նրա խոսքով, փորձելով շեղել հասարակության եւ իրավապահ մարմինների ուշադրությունը` հանգուցյալ ամուսնու ընտանիքը լրատվամիջոցներին տեսանյութ է ներկայացրել` մեկնաբանություններով, որտեղ խեղաթյուրված է խոսակցության էությունը, երբ խոսքը գնում է երեխային վերադարձնելու մասին: «Սակայն, կասկածելով առաջարկի իրավականության մեջ, ես հրաժարվել են այս «օգնությունից»: Առավել եւս, որ խոսակցությունը սադրել են ամուսնուս ծանոթը եւ սկեսուրս: Ամենայն հավանականությամբ, նա փորձում էր շահել իմ վստահությունը, առաջարկելով իբր թե օգնություն աղջկան վերադարձնելու գործում, եւ ամուսնուս հաղորդել է, թե ես ինչ քայլեր եմ ձեռնարկելու դատական գործընթացում: Բացի այդ, այդ ձայնագրությունը արվել է մեկ տարի առաջ եւ գտնվել ամուսնուս մոտ, իսկ նրա մահից հետո, մոր եւ քրոջ տանը»,-նշված է նամակում: Կինը գրում է, որ 2011-ի աշնան սկզբին ամուսինը առաջարկում էր բարիշել, դադարեցնել ամուսնալուծության գործընթացը:

«Չնայած, որ 2012-ի փետրվարի 15-ին Երեւանում քրեական գործ է հարուցվել «երեխային ապօրիանաբար ծնողից բաժանելու» հոդվածով, փետրվարի 23-ին Կարինե Սուքիասյանը, թաքնվելով արդարադատությունից, Հայաստանի սահմաններից հեռացրել է դստերս: Փետրվարի 23-ին խնամակալական մարմինների նիստի ժամանակ, որտեղ հայտնի է դարձել, որ տատիկին զրկելու են խնամակալությունից, նա 3 ժամվա ընթացքում տարել է երեխային Հայաստանից:

Ամենայն հավանականությամբ, նույնիսկ ներկա չգտնվելով խնամակալական մարմինների նիստին` Կարինե Սուքիասյանը իմացել է դրա որոշման մասին: Հաջորդ օրը խնամակալության օրգանները ինձ հանձնել են որոշում երեխային ինձ հանձնելու եւ Սուքիասյանին խնամակալության իրավունքից ազատելու վերաբերյալ: Մարտի 1-ին կայացել է Սուքիասյանի` «ինձ ծնողական իրավունքից զրկելու» հայցի վերաբերյալ առաջին դատական գործընթացը: Բայց ոչ հայցատերը, ոչ էլ նրա  ներկայացուցիչները նիստին չեն ներկայացել:

Այդուհանդերձ, խնամակալական մարմինները, իմանալով, որ Սուքիասյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, կրկին արհեստականորեն ձգձգում էին որոշման կայացումը այն պատճառաբանության, որ նա կարող է հայտնվել հաջորդ նիստի ժամանակ: Դա միամտություն է, թե դիտավորություն»,-ասված է նամակում: Տատյան Չադենկովան նաեւ պնդում է, որ նախկին սկսերուն նաեւ փորձում է իրեն զրպարտել հասարակական շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ