News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդթը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում չեն կեղծվի: Այդ մասին դեսպանը հայտնել է լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե ինչ է սպասվում մեզ, եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվեն, Հանս Յոխեն Շմիդթը պատասխանել է. «Նախեւառաջ մենք պետք է որոշակի վստահությամբ ընդառաջ գնանք ընտրություններին: Գործադիր իշխանության, մասնավորապես նախագահի կողմից բազմիցս ընդգծվել է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի ընտրությունները համապատասխանեն միջազգային չափորոշիչներին, այդպիսով եկեք փորձենք վստահություն ունենալ ընտրությունների նկատմամբ»: Ըստ դեսպանի, լինելու են մեծ թվով միջազգային դիտորդներ, նաեւ տեղական դիտորդներ. «Հույս ունենանք, որ ընտրությունները լավ եւ արդար կլինեն»:

«Ինձ համար կարեւոր է, որ ընտրությունների ժամանակ բովանդակային հարցերը լինեն առաջին պլանում եւ ոչ թե պրոցեդուրալ հարցերի շուրջ վեճեր ծավալվեն, այն է` մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական: Խնդիրն առաջնահերթ կայանում է նրանում, որ բարելավվեն բնակչության սոցիալական եւ այլ պայմանները: Եւ տնտեսությունն այնպիսի կառուցվածքի բերել, որ կարողանա դիմագրավել համաշխարհային մարտահրավերներին»,- նշեց դեսպանն ու հավելեց. «Ինչպես գիտեք` Եվրամիության հետ տարվում են ասոցացման բանակցություններ, ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ, եւ անհրաժեշտ է, որ կառավարությունը բարեփոխումներ իրականացնի գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ