News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը հինգերորդ անգամ ինքնատիպ տիտղոս է վաստակել` Fortune-ի վարկածով  ճանաչվել է  համաշխարհային հանրության առավելագույն հիացմունքին արժանացած ընկերություն: World`s Most Admired Companies-ի վարկանշային ցուցակում ընդհանուր թվով 50 ընկերություններ են ընդգրկվել:

Չնայած հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվամբ պայմանավորված դժվար ժամանակներին, «խնձորային կայսրությունը» դիրքերը չի զիջում: Այս շաբաթ Apple-ի շուկայի կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է  500 մլրդ դոլարը:

Երկրորդ տեղում Google-ն է. Նրա Android համակարգը սմարթֆոնների շուկայում առաջատարներից է: Օրական միջինը 700 հազար նման սարքեր են ակտիվացվում:

Առաջատարների եռյակը եզրափակում է Amazon-ը: Ընկերությանը հարգում են այն բանի համար, որ այն չի ափսոսում պահի շահույթը բաց թողել` հեռանկարում երկարաժամկետ եկամուտ ստանալու համար:

Չորորդ տեղում է Coca-Cola, հինգերորդում` IBM-ը:

Ցուցակում ընդգրկվել են նաեւ Starbucks, Procter&Gamble, McDonald`s, Johnson&Johnson, Walt Disney, BMW, American Express եւ այլ ընկերություններ:

Apple –ի հավերժական մրցակից  Microsoft ընկերությունն ընդամենը  17-րդ տեղում է, գրում «Երեկոյան Մոսկվան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ