News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում այսօր Աղջիկների տոնն է կամ Խինամացուրի տիկնիկների փառատոնը` տիկնիկների թագավորություն` կայսրով եւ կայսրուհով, պալատական տիկնանցով եւ նախարարներով, նավագախմբով եւ սպասովորներով, որոնք կցուցադրվեն խանութների ցուցափեղկերում եւ շենքերի նախասրահներում:

Սակայն «Խինա» կոչվող այդ տիկնիկները խաղալու համար չեն: Նրանք նախատեսված են բացառապես տոնի համար եւ դրանց կարելի է տեսնել միայն այդ օրը:  Նրանք անձեռնմխելի են բառի բուն իմաստով. փառատոնի ավարտից հետո նրանց տիրուհիները, դնելով հատուկ ձեռնոցներ, հավաքում եւ պահում են մինչեւ հաջորդ տոնը:

Տիկնիկները պատրաստվելուց հետո  քարանում են ստատիկ դիրքում, որը փոխել հնարավոր չէ: Նրանք պատրաստված են մետաքսից եւ դիպակից, ինչը բազմաշերտ հագուստի տպավորություն է թողնում, իսկ դեմքերն ու ձեռքերը հախճապակուց են:

Տիկնիկների տոնը նվիրված է նաեւ աղջիկներին: Այն ընտանիքներում, որտեղ աղջիկներ կան, մարտի 3-ին իսկական խնջույք են կազմակերպում, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ