News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վերջին տարիների ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցությունն առերեսվել է պատվիրված հարձակումերի եւ փնովման մի տարափի: Այդ մասին մարտի 3-ին նշեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կուսակցական հերթական հաագումարին ունեցած իր ելույթում:

«Ցավոք, այսօր մեր երկրում կան ուժեր, կան մարդիկ, որոնց բավարար չէ, որ իրենց գործերը լավ գնան. պիտի քո գործերն էլ վատ լինեն, որ իրենց լավ զգան: Թող արդար պայքարեն եւ վաստակեն վստահության քվեն: Թող սեւ փիառ անելով` չփորձեն միավորներ վաստակել: Դա նրանց չի հաջողվելու», - ասաց Ա. Բաղդասարյանը:

«Բազմաթիվ անգամներ մոտալուտ վախճան են խոստանում «Օրինաց երկրին»: Իսկ եթե մեր կուսակցությունն ուժեղ չէ, ինչու՞ են մեր մասին առավոտից երեկո  խոսում»,- նկատեց Ա. Բաղդասարյանը:

Ըստ նրա, մամուլի ազատությունը չպիտի տարանջատվի նրա պատասխանատվությունից:

«Դիմում եմ դահլիճում ներկա արտասահմանյան դիվանագետներին: Ասեք` մի ՞թե ազատ մամուլը զրպարտանքն է: Ազատ եւ պատասխանատու մամուլ պետք է ունենալ, եւ ՕԵԿ-ը դրա համար պայքարում է: Մենք պայքարելու ենք, ներգրավվելու ենք ակտիվ քաղաքական պայքարի մեջ: Մեզ սպասում են ամենօրյա քրտնաջան եւ պատասխանատու աշխատանքի օրեր եւ ասմիսներ: Իմ ձեռքից չեք պրծնելու, եթե լավ չաշխատեք, նայեք», -  կատակով հավելեց նա` դիմելով համակուսակցականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ