News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վերջին 5 տարիներին կենտրոնական ռազմական հոսպիտալի տեխնիկական ապահովումը փոխվել է լավ իմաստով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հոսպիտալի տնօրենի բուժման գծով տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Զոհրաբյանը։

«Մենք ստացել ենք ժամանակակից, տեխնիկայի վերջին խոսքին համապատասխան սարքավորումներ։ Մեր  մասնագետները վերապատրաստվում են արտասահմանում՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հունաստանում», - ասել է Աշոտ Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝  «այս պլանում պարզապես քիչ տեղեկատվություն է տարածվում, ուստի տպավորություն է ստեղծվում, որ մենք դա չունենք»։ 

«Բանակը առեւտրային կազմակերպություն չէ, բանակում տեղի ունեցող ամեն ինչ չի հրապարակվում հասկանալի պատճառներով։ Բայց ամեն դեպքում մենք արագ տեմպով առաջ ենք գնում, մենք բուժման առումով ամեն ինչ ապահովում ենք», - ընդգծել է հոսպիտալի փոխտնօրենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ