News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ջեֆերսոն քաղաքում հայազգի Ամբարօղլուի սպանության համար 34-ամյա Ռոնի Ֆեդոն մարտի 2-ին  դատապարտվել է 25  տարվա ազատազրկման:

Ֆեդոն հայտարարել էր, որ հունիսի 25-ին «Getty» ավտոլցակայնից գողացել է ըմպելիք եւ վիճակախաղի երկու տոմս: Ամբարօղլուն հետապնդել է նրանց` հասնելով վարորդի պատուհանին, սակայն Ֆեդոն քշել է մեքենան`հետը քաշ տալով 65-ամյա Ամբարօղլուին:Ամբարօղլուն կնոջ եւ երկու երեխաների հետ Նյու Ջերսի էր տեղափոխվել 12 տարի առաջ` Թուրքիայից:  

Նա պատրաստվում էր տուն գնել եւ վերջերս էր իր ավագ  որդուն` Մուրադին քոլեջ ուղարկել:«Նա աշխատում էր օր ու գիշեր, որպեսզի մենք լավ վիճակում լինենք: Նա գիտեր, ինչ է նշանակում լինել հուսահատ եւ աղքատ, սակայն երբեք չէր վերցնի մեկ դրամ, եթե դա իրենը չէր», -դատարանում ասել է սպանվածի որդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ