Թերթը գրում է, որ կուլիսային խոսակցություններ կան, թե «Ազատ դեմոկրատների» հետ դաշինք կազմելու ծրագիրն այնքան էլ «Ժառանգություն» կուսակցության սրտով չէ: «Սակայն օվկիանոսից այնկողմ գտնվողները «Ազատ դեմոկաւտներին» հասկացրել են, որ եթե «Ժառանգությունը» փորձի հակադրվել «դաշինքի նախագծին», ապա իրենք «ստավկա» կդնեն միայն «Ազատ դեմոկրատների» վրա: Ամսի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, իր «դաբրոն» կտա դաշինքով «Ազատ դեմոկրատների» հետ խորհրդարան մտնելու ԱՄՆ նախագծին»,- գրում է «Հայացք»-ը: