News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բնական աղետների շարքում  Հայաստանը բոլորից շատ ազդեցություն է կրում երաշտներից, վաղ գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից, սելավներից, սողանքներից, ուժեղ քամիներից եւ անտառային հրդեհներից: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության կողմից հաստատված աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության մեջ:

Մասնավորապես` հանրապետության տարածքի մեկ երրորդը գտնվում է սողանքավտանգ գոտում: Սողանքավտանգ տարածքները հիմնականում  լեռների ստորոտներում եւ լեռնային տարածքներում են: Մոտ 470 հազ.  մարդ կամ ազգաբնակչության 15%-ը ենթակա է այս վտանգին: Սողանքների պատճառած միջին տարեկան վնասը կազմում է մոտ 10 մլն դոլար:

2004-2007 թթ. ընթացքում սելավները վնաս են հասցրել մոտ 200 բնակավայրերի եւ հիմնական տրանսպորտային ուղիների 600 տեղամասի: Սելավների հասցրած միջին տարեկան վնասը վերջին չորս տարվա ընթացքում կազմել է 2,9 միլիոն դոլար:

1990-2005 թվականների ընթացքում Հայաստանը կորցրեց իր անտառապատ մակերեսի 20%-ը կամ մոտավորապես 6300 հեկտար անտառ, ինչի արդյունքում զգալիորեն մեծացել է սելավների եւ սողանքների հավանականությունը:

2001-2006թթ. կարկուտների թիվը հասել է 46-ի (կարկտի միջին տրամագիծը կազմել է 22-35մմ):  Անցյալ տասնամյակում ուժեղ հեղեղումները պատճառ են հանդիսացել նույնիսկ մարդկային զոհերի:

ԱՔմենամեծ վնասներ գյուղատնտեսությունը կրում է երաշտներից: Այսպես` 2000թ. երաշտից գյուղատնտեսական սեկտորի կորուստները գնահատվել 66.7 միլիոն դոլարի` կազմելով գյուղատնտեսական համախառն արտադրանքի 10.1%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ