News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Որքան մրցակցությունը զարգացած է, այնքան ֆրանսիական ընկերությունները պատրաստակամ են մտնել հայկական շուկա, կատարել ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անրի Ռենոյը: Նրա խոսքով` ներկայում Հայաստանում հաստատված ֆրանսիական ընկերություններն իրենց գործունեությամբ նպաստում են մրցակցության զարգացմանը:

«Հատկապես Օրանժն իր գալուստով նպաստեց, որ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցությունն ավելի առողջանա: Սա վերաբերում է ֆրանսիական կապիտալով բոլոր ընկերություններին` Երեւանի կոնյակի գործարանին, Ակբա-կրեդիտ-Ագրիկոլ բանկին եւ այլն»,- ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Նշենք, որ ներկայում Հայաստանում գործում են հայ-ֆրանսիական 155 ընկերություններ: Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանի խոշոր առեւտրային գործընկերը եւ գրավում է երկրորդ տեղը Հայաստանում կատարված ներդրումներով` մոտ 700 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ