News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը լսել է ԲՀԿ-ի համագումարում, թե Գագիկ Ծառուկյանի, թե Վարդան Օսկանյանի ելույթները եւ կարծում է, որ դա ինքնաքննադատություն էր, քանի որ իրենք իշխող կոալիցիայի անդամ են: Այս մասին, այսօր` մարտի 20-ին, մամուլի ասուլիսում ասաց ինքը` Ռազմիկ Զոհրաբյանը:

«Նրանք, ովքեր ինքնաքննադատություն են անում, աշխատում են ավելի զարգացնել եւ փոխել երկիրը»,-նշեց նա, հավելելով, որ ՀՀԿ-ն նույնպես զերծ չի մնացել ինքնաքննադատությունից, քանի որ «ուզում է հավատալ ու փոխել»:

Ռազմիկ Զոհրաբյանը նկատեց, որ տարիներ առաջ դժվարությամբ էին հավատում, որ անկախություն կունենան, բայց հավատացին ու հասան դրան:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում են հայտնվել Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը, ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ նրանք ցանկություն են հայտնել ՀՀԿ-ի հետ շարունակել իրենց քաղաքական ուղին` հանուն հզոր Հայաստանի: «Ես ասում եմ, որ քաղաքական դաշտում պետք է ուժերի խոշորացում գնա: Տեսեք, ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին, ՀԱԿ-ին քանի ուժ միացավ: Այսինքն` գնում է քաղաքական ուժերի  խոշորացում: Մի քանի տարի հետո կլինեն մի քանի հզոր կուսակցություններ, որոնք կկարողանան հարցեր լուծել»,- իր խոսքն ամփոփեց Ռազմիկ Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ