News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցները նոր տվյալներ են հաղորդում Իրաքում ահաբեկչությունների շարքի արդյունքում զոհվածների եւ տուժածների վերաբերյալ: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով` շուրջ 40 մարդ զոհվել, 180-ից ավելին վիրավորվել են:

Ականապատ ավտոմեքենաները  մահապարտների կողմից պայթեցվել էին Քիրքուքում, ինչպես նաեւ շիաների սուրբ քաղաք Քերբելում:

Եւս մեկ ականապատ մեքենա  պայթել էր Բաղդադում` ԱԳՆ-ի շենքի մոտ, մյուս պայթուցիկը կիրառվել էր Դիյալա նահանգի Էլ Մահմուդիա քաղաքում` ոստիկանական հերթապահի ճանապարհին: Սունիական Անբար նահանգի Ռամադում մահափորձ է կատարվել նահանգապետի դեմ: Նա ողջ է մնացել, սակայն զոհվել են նրա շրջապատի մի քանի մարդիկ: Ընդհանուր առմամբ,  առավոտյան ժամերին երկրում տեղի են ունեցել 14 պայթյուններ:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  Իրաքում ահաբեկչությունների շարքն իրականացվել է  արտասահմանյան կոալիցիայի զորքերի` Իրաք ներխուժելու իններորդ տարելիցի  կապակցությամբ եւ  Բաղդադում ԱՊԼ-ի գագաթաժողովի բացումից մի քանի օր առաջ, որն արաբական այս երկրում 1990 թվականից հետո տեղի կունենա  առաջին անգամ: Ինչպես հայտնել են երկրի ԱԳՆ-ում,  «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի գրոհայինները փորձում են երկրում քաոս հրահրել միջարաբական հանդիպման նախօրեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ