News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

ՎՊ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաշխարհային բանկի հետ համագարծակցության առումով ՎՊ նախագահը առաջնային է համարել շինարարության, գնումների ոլորտներում եւ մրցույթների անցկացման ուղղությամբ կատարվելիք բարեփոխումները:

Իշխան Զաքարյանը տեղեկացրել է նաեւ, որ հանրապետության նախագահի հետ քննարկվել է պետական բյուջեի օպերատիվ վերահսկողության հարցը: Այս առումով պալատին առաջին հերթին անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, ինչպես նաեւ տեխնիկական բազայի հզորացում եւ օրենսդրական դաշտի բարելավում:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ասադ Ալամը, շնորհակալություն հայտնելով  ՎՊ-ին մոտեցումների եւ աշխատաոճի համար, նշել է, որ Համաշխարհային բանկը մեծ ուշադրություն է դարձնում պալատի կատարած աշխատանքներին, քանի որ լուրջ միջոցներ է ներդնում կառավարության ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ասադ Ալամը բարձր է գնահատել Վերահսկիչ պալատի ` անկախ լինելու, միջազգային չափանիշներով աշխատելու նաեւ մարդկային եւ մասնագիտական ռեսուրսների հզորացման հետ կապված տեսակետը:

Նշենք, որ «Վերահսկիչ պալատի հզորացում» ծրագրով համաշխարհային բանկը 478.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել Վերահսկիչ պալատին`վերջինիս կարողությունների ուժեղացման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ