News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2012 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Լոնդոնի մշակութային օլիմպիադայի շրջանակներում անցկացվելու է Համաշխարհային շեքսպիրյան փառատոն, որին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Հայաստանը։

37 երկրներից ժամանող թատերական խմբերի շարքում հանդես կգա նաեւ Երեւանի Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը` Շեքսպիրի՝ «Ջոն Արքա» ներկայացման բեմականացմամբ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան, ՀՀ մշակույթի նախարարության եւ ակադեմիական թատրոնի համագործակցությամբ կազմակերպվել էր Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Թոմ Բըրդի աշխատանքային այցը Հայաստան, որի ընթացքում Շեքսպիրյան «Գլոբ» եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնների միջեւ ստորագրվել էր փառատոնին մասնակցելու պայմանագիր։

Այցի արդյունքները բարձր գնահատականի են արժանացել Բըրդի կողմից, ինչպես նաեւ հայկական թատերական արվեստի վերաբերյալ մի շարք դրական հրապարակումներ են եղել Գլոբի կողմից հրատարակվող տեղեկատվական նյութերում։ Ի թիվս այլ տեղեկատվության, հաղորդագրություններից մեկում հայերենը ներկայացվել է որպես Հայաստանում եւ Արցախում պաշտոնական լեզու։

Հատկանշական է նաեւ, որ վերջին շրջանում բառացիորեն ամեն գնով Լոնդոնում  «մշակութային միջոցառումների» կազմակերպման փորձեր իրականացնող Ադրբեջանն այս փառատոնին չի մասնակցելու, իսկ Թուրքիան ներկայացնելու է ազգությամբ հայ դերասան Գեւորգ Մալիկյանը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ