News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհդարանում ներկայացված քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության ղեկավարությունը հայտնել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ցանկանում է քրդական հարցի կարգավորման նոր ռազմավարություն ներկայացնել՝ իր շարքերի մեջից ստեղծելով քրդական իսլամիստական կուսակցություն։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ քրդական «Ժողովրդավարական հասարակության կոնգրես» շարժումը  (DTK) եւ  «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը ցանկանում են այս խնդիրը մարտի 23-ին Դիարբեքիրում նախատեսված հանդիպման ժամանակ քննարկել։  BDP-ի ղեկավարությունը կասկածներ ունի, թե իշխող կուսակցության ներսում գտնվող քուրդ պատգամավորների օգնությամբ նոր քրդական իսլամիստական կուսակցություն է ստեղծվելու՝ BDP-ին քրդական հարցի կարգավորման գործընթացից դուրս մղելու համար։

Քրդական BDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիթաշը Twitter-ի միջոցով հայտարարել է, թե նոր քրդական կուսակցություն ստեղծելու փորձը իշխանությունների կողմից տապալած ռազմավարության նոր տարբերակ է, որը ցույց է տալիս նրանց անճարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ