News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան արաբ լրագրողներին հավաքել է Փարիզում, որպեսզի հայտնի Ֆրանսիայի կառավարությունում եւ արտգործնախարարությունում վեճերի մասին` պայմանավորված Սիրիայի դեպքերով: Այդ մասին հաղորդում է ֆրանսիական «Réseau Voltaire» կայքը:

Նրա խոսքով` Դամասկոսում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շեւալյեն, որին հետ էին կանչել Փարիզ, քննադատել է ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին այն բանի համար, որ վերջինս  արհամարհել է  դեսպանատան զեկույցները եւ աղավաղել փաստերը` Սիրիայի գործերին զինված միջամտություն նախապատրաստելու նպատակով:

Ըստ տվյալների` Ֆրանսիայի ԱԳՆ-ն նախորդ տարվա մարտին ստացել է դեսպանատան հաշվետվությունը Դերաա քաղաքում իրադրության մասին, որում ասվում էր հանգստության եւ կայունության վերականգնման մասին այն ժամանակ, երբ «Ալ Ջազիրա» եւ «France 24» հեռուստաալիքները հայտնում էին անկարգությունների եւ արյունահեղության մասին:

Դամասկոսում ֆրանսիական դեսպանի հետ հեռախոսազրույցում  Ալեն Ժյուպեն պահանջվել է ներկայացված հաշվետվությունների փոփոխություն եւ նրանցում Դերաայի  «արյունալի իրադարձությունների» մասին տեղեկությունների ընդգրկում: Հաղորդվում է, որ Դերաայում առաքելության ղեկավարը կապվել է նախարարի հետ, կրկնելով, որ չկան «արյունալի իրադարձություններ»: Այն ժամանակ նախարարն սպառնացել էր դեսպանին, եւ խոսակցությունն ավարտվել էր սառը տոնի վրա:

Ժյուպեի եւ Շեվալյեի միջեւ հարաբերությունները սրվել էին հաջորդ ամիսներին այն բանի հետ կապված, որ Ժյուպեն սկսել է  միանգամայն արհամարհել Դամասկոսում ֆրանսիական դեսպանի հաշվետվությունները, որոնք հաստատում էին, որ Սիրիայում կայունությունը խախտում են արտասահմանից աջակցություն ստացող զինված ահաբեկչական խմբերը:

Հաղորդվում է, որ Ալեն Ժյուպեն հակասության մեջ է մտել Ֆրանսիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես` Գլխավոր գրասենյակի ղեկավարի հետ:

Հոդվածի վերջում նշվում է, որ Ալեն Ժյուպեն Ֆրանսիայում հայտնվել է մեկուսացման մեջ եւ զրկվել իր քաղաքականության իրականացման միջոցներից, եթե, իհարկե, նախագահ Նիկոլա Սարկոզին չդրդի պատերազմի` նախագահի թեկնածուի իր վարկանիշը բարձրացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ