News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ այս տարվա հունվար-փետրվարին բոլոր տեսակի տրանսպորտներով ՀՀ-ից մեկնածների թիվը ժամանողներից ավելի է 17 հազ. 500-ով: «Այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը:

Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 12 հազարով: Այս տարի մեկնող-ժամանողների տարբերության բացասական հաշվեկշիռն աճել է 5 հազար 500 մարդով: Պաշտոնական վիճակագրության այս թվերով ստացվում է, որ 2012-ի առաջին երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 45 տոկոսով ավելի մարդ է մեկնել եւ չի վերադարձել: 2010-ին մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 9 հազար 90-ով, 2009-ին` 7 հազար 900-ով: Այսինքն, մեկնող-չվերադարձողների թիվը վերջին չորս տարիներին անդադար շարունակում է աճել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ