News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եմենի Հաջա նահանգում  տասնյակ փախստականներ պատահաբար հայտնվել են ականապատ դաշտում. պայթյունների հետեւանքով 10 մարդ զոհվել, եւս 15-ը վիրավորվել է:  Այդ մասին նշվում է երկրի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչությունը տվյալ տարածքի ականապատման մեջ մեղադրում է  Աբդել ալ Հոուսիի զինված խմբավորմանը:

Չնայած Եմենի կառավարության եւ ալ Հոուսիի խմբավորման միջեւ 2010թ-ին ստորագրված համաձայնագրի, երկրի հյուսիսային մասում շարունակվում են բախումներ սուննիների եւ շիաների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ