News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ի ցուցակում 100-ից հետո հայտնված ակտիվ ԱԺ պատգամավորները` Արտակ Զաքարյանը, Հովհաննես Սահակյանը եւս կհայտնվեն խորհրդարանում: Այսօր` մարտի 24-ին, մամուլի ասուլիսում նման համոզմունք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե շատերը դժգոհ են ՀՀԿ-ի ցուցակից, քանի որ սերնդափոխություն ասվածը կյանքի չկոչվեց եւ նույնիսկ խորհրդարանում ամենաակտիվ երիտասարդ պատգամավորները հայտնվել են ստորին հորիզոնականներում:

«Եթե կատարեք փոքրիկ թվաբանություն, կտեսնենք, որ երբ դուրս գան այն համարների մարդիկ, որոնք գործադիրում են աշխատում, ձեր կողմից նշված պատգամավորները կհայտնվեն խորհրդարանում: Այսինքն` եղեք ապահով եւ վստահ, որ նրանք կլինեն գալիք խորհրդարանում»,- ընդգծեց Գագիկ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ