News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կապիտան Ամադու Սանոգոն, որը գլխավորել է Մալիի ռազմական հեղաշրջումը, հայտարարել է, որ մտադիր չէ երկար մնալ իշխանության ղեկին: Նա խոստացել է լիազորությունները վայր դնել այն բանից հետո, երբ բանակը  երկրի հյուսիսում տուարեգների ապստամբության հետ կապված գործը ավարտին կհասցնի եւ կապահովի պետության անվտանգությունը:

Նոր նախագահի ընտրություններից հետո, Ա. Սանոգոյի խոսքերով, ինքը եւ իր կողմնակիցները ավելի քան երջանիկ կլինեն զորանոցներ վերադառնալ, հաղորդում է rbc-ն:

Հիշեցնենք, որ աֆրիկական խորհուրդը դադարեցրել է Մալիի անդամակցությունը կազմակերպությունում` հեղաշրջման լուրն ստանալուց հետո: ԵՄ-ն իր հերթին, հայտարարել է աֆրիկյան պետությանը տրամադրվող օգնության նախագծերի դադարեցման մասին, մինչեւ որ իրադրությունը կարգավորվի: Մարտի 21-ին Մալիի բանակի զինծառայողները գրավել էին նախագահական պալատը: Ապստամբները դժգոհ էին Մալիի հյուսիսում տուարեգների ցեղերի զինված ապսռամբությանը իշխանությունների պատասխան արձագանքից:

Մալիում իշխանությունն անցել է կապիտան Սանգոյի գլխավորած, այսպես կոչված, Ժողովրդավարության վերականգնման եւ պետության վերստեղծման ազգային կոմիտեին: Բացի դրանից, ցրվել է կառավարությունը, դադարեցվել է սահմանադրության գործունեությունը եւ ձերբակալվել են մի շարք նախարարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ