News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է «American Express®Հայաստան» Facebook-յան պաշտոնական ինովացիոն էջը, որում ներկայացված են բանկի կողմից էքսկլուզիվ իրավունքներով թողարկվող American Express Blue եւ American Express Gold Քարտերը:

Այսուհետեւ բանկը հնարավորություն է ընձեռում Facebook սոցիալական ցանցի օգտվողներին American Express Քարտերի պաշտոնական էջի միջոցով ինչպես ծանոթանալ Քարտի կողմից տրամադրվող ծառայություններին, այնպես էլ դիմել Քարտերի համար:

Էջի այցելուները մշտապես տեղեկացված կլինեն American Express Քարտերով տրամադրվող ծառայությունների, առավելությունների եւ ընթացիկ հատուկ առաջարկների մասին եւ կկարողանան անմիջական մասնակցություն ունենալ էջում անցկացվող քննարկումներին եւ հանդես գալ Քարտերով տրամադրվող ծառայությունների վերաբերյալ իրենց առաջարկներով:

American Express Քարտերի Facebook-յան էջի միջոցով նաեւ հնարավոր է Քարտերի հետ կապված հարցերն ուղղել Բանկի մասնագետներին:  

American Express Blue Քարտի համար մինչեւ սույն թվականի մայիսի 31-ը online դիմելու դեպքում գործում է 20% զեղչ Քարտի առաջին տարվա սպասարկման վարձի համար:

Տպել
Ամենաշատ