News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոս Անջելոսում սկսվել են հայ սպայի գործով դատալսումները, ով, ինչպես հաղորդվում է, վիրավորանքներ է կրել ազգային հողի վրա եւ գործընկերների կողմից այլ հետապնդումների ենթարկվել:

Մասնավոր խուզարկու Սթիվ Կիրակոսյանի փաստաբանը հաստատում է, որ իր հաճախորդը ռասայական բնույթի վիրավորանքների է ենթարկվել 6 սպաների կողմից, հայտնում է «The Burbank Leader»-ը:

Սպաներից մեկը` Աարոն Քենդրիքը, մեղադրվել է նրանում, որ հայերին անվանել է «չալմայավորներ» (towel head) (արաբական ծագման ներկայացուցիչների նկատմամբ արհամարհական վերաբերմունք - խմբ.):

Իբր թե Քենդրիքը նաեւ Կիրակոսյանին ասել է, որ նրան վարձել են եւ դիրքը բարձրացրել միայն այն բանի համար, որ նա հայ է:
Ելույթ ունենալով դատարանում` Կիրակոսյանի փաստաբանն ասել է, որ իր հաճախորդն արագ առաջ է գնացել ծառայության մեջ եւ 2007 թվականին ճանաչվել տարվա սպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ