News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանում Շահումյանի հրապարակում, այսօր` մարտի 24-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել «Հայփոստի» նոր մեքենաների ցուցադրումը:

Հայփոստը թվով 25 փոխադրամիջոցներով (կորեական «Daewoo», գերմանական «Volkswagen» եւ ճապոնական «Mitsubishi» մեքենաներ) համալրել է իր ավտոտնտեսությունը, որի շնորհիվ մասամբ կփոխարինվեն հին ավտոմեքենաները եւ  գլխավորապես կավելանան Երեւանի եւ Արագածոտնի մարզի երթուղիները 50 տոկոսով: Մնացյալ մարզերի երթուղիների քանակը կավելացվի համաձայն  Հայփոստի 2012 – 2016թթ Մաստեր պլանի:

Նոր ավտոտրանսպորտային միջոցները բնապահպանական ավելի բարձր պահանջներ են ապահովում եւ կնպաստեն կրճատել գործառնական ծախսերը` բարձրացնելով փոստային կապի սպասարկման որակը:

«Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը եւ Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը Նախագահ  Սարգսյանին ներկայացրին «Հայփոստ»-ում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ փոստային կապն ազգաբնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով իրականացվող աշխատանքները:

Այդ նպատակով Հայփոստը վերաձեւավորվում է բազմաֆունկցիոնալ պրոցեսինգային օպերատորի, որը կլինի առավել դինամիկ եւ ճկուն:

Մասնավորապես, առաջին հինգ տարիների ընթացքում ներդնելով մոտ 25,000,000 ԱՄՆ դոլար, նախատեսվում է`

-Արդիականացնել 300 փոստային մասնաճյուղեր եւ բաժանմունքներ: Արդիականացումը ներառում է փոստային բաժանմունքների վերանորոգում, կահավորում եւ ժամանակակից տեխնոլոգիաների եւ սարքավորումների ներդնում, առցանց միացում գլխամասին: 

- Կիրառել նորարարական ծրագրեր հիմանական եւ սպասարկման գրասենյակներում,

- Կատարելագործել գլխամասի եւ փոտային բաժանմունքների միջեւ առկա ցանցը,

- Օպտիմալացնել գործառնական ընթացակարգերը եւ փոստային ցանցը,

- Վերակազմավորել եւ որակապես վերապատրաստել մարդկային ռեսուրսները,

- Նորացնել եւ թարմացնել տրանսպորտային միջոցները,

- Մշակել եւ կիրառել նոր ժամանակակից պրոդուկտներ եւ ծառայություններ:

Հայփոստի ենթակառուցվածքների արդիականացման առաջիկա լայնածավալ ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ հավատարմագրային կառավարիչը  ձեւավորում են Հայփոստի կառավարման նոր մոդել, որը հիմնված է արդիականացման Մաստեր պլանի վրա:

Պայմանագրի գործողության ժամանակահատվածում կառավարման նոր մոդելի ներդրումը կկազմի մոտ 100 մլն. ԱՄՆ դոլար:

Տպել
Ամենաշատ