News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մարտի 25-ին մինչեւ Սեուլ մեկնելը «Վնուկովո- 2» օդանավակայանում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին» Մեդվեդեւն ու Անանը քննարկել են  Սիրիայի իրավիճակի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ  մարտի  25 –ին կայացել էր  նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Քոֆի Անանի դռնփակ հանդիպումը: «Ընդհանուր առմամբ Ռուսաստանը բավարարված է Անանի գործունեությամբ: Հիմա պետք է թողնել, որպեսզի Անանի առաքելությունն աշխատի, եւ ապագայում տեսանելի կլինի` ՄԱԿ ԱԽ-ի կողմից կպահանջվի արդյոք լրացուցիչ արձագանք: Ոչ մի վերջնաժամկետ չկա, պետք է տեսնել, ինչպես կզարգանա իրավիճակը»,- «Ինտերֆաքսին» ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ