News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մարտի 25-ին Կուբայում անցել է ռադիոթերապիայի առաջին կուրսը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը, Վենեսուելայի առաջնորդը հայրենիք կվերադառնա մարտի 27-ին:

57-ամյա Չավեսը պետք է եւս չորս կուրս անցնի: Ավելի վաղ նա հայտնել էր, թե Կուբայում բուժումը կտեւի 4-5 շաբաթ:

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կրկին մեկնելու է Կուբա` ռադիոթերապիայի կուրս անցնելու համար: «Այսօր երեկոյան ես մեկնում եմ Հավանա: Իմ բժշկական թիմի եւ քաղաքական խորհրդականների պնդմամբ ես որոշեցեի կիրակի ռադիոթերապա սկսել»,-Վենեսուելայի կառավարության նիստում հայտարարել է Չավեսը, հաղորդում է  BBC Russian-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էրNEWS.am-ը, դեռ անցած աշնանը լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Չավեսին ընդամենը երկու տարվա կյանք է մնացել:  Վենեսուելայում Չավեսի բուժմամբ զբաղված վիրաբույժ Սալվադոր Նավարետեն հայտարարել էր, թե նման ախտորոշմամբ հիվանդը չի կարող երկու տարուց ավելի ապրել:  Միաժամանակ` 2011թ. հուլիսին Չավեսը հայտարարել էր, որ չնայած հիվանդությանը, մատադիր է  2012 թ. առաջադրվել:

Կուբայում փետրվարի 28-ին Չավեսին նորից վիրահատել էին: Կուբայից վերադառնալուց հետո նա կրկին վստահեցրել էր, որ քաղցկեղին չի հաջողվի իրեն հաղթել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ