News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կորեայի մայրաքաղաքում ԱՄՆ նախագահի հետ անցկացրած 2 ժամ 15 րոպե տեւողությամբ հանդիպումից հետո թուրք լրագրողներին ներկայացրել է քննարկված թեմաները:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Էրդողանը նշել է, թե ԱՄՆ նախագահի հետ խոսել են Սիրիային, Իրանին, Իրաքին, Կիպրոսին եւ Հայաստանին վերաբերող թեմաների շուրջ: Էրդողանն ասել է, թե Ղարաբաղի խնդրի հետ կապված Օբամային հետ զրույցում նշել է, որ Մինսկի խմբի կողմից 20 տարի ընթանում են աշխատանքներ, սակայն արդյունքներ չկան: Էրդողանը պնդել է, թե խնդրի լուծման համար, եթե անհրաժեշտ լինի Ադրբեջանի վրա ջանքեր գործադրել, Թուրքիան կանի այն, ինչ իրենից հասնում է: 

Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծերին` շեշտելով, թե պետք չէ քաղաքական գործիչներին դարձնել պատմաբաններ: «Հանրապետականներն են գալիս` նույնն է, դեմոկրատներն են գալիս` նույնն է: Այդ նախագծերն ամեն ապրիլ չպետք է հայտնվեն Կոնգրեսում»,-նշել է Էրդողանը` հավելելով, որ Օբաման շնորհակալություն է հայտնել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի քաղաքականության համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ