News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չի բացառում մոտ ապագայում կոալիցիայի ստեղծումը, բայց ՀՅԴ-ի անդամակցումը այդ կոալիցիային քիչ հավանական է համարում: Իր կարծիքը Հովհաննիսյանը հայտնել է մարտի 26-ին կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ Հովհաննիսյանի, ՀՅԴ-ն ձգտելու է այնքան քվե ստանալ, որ կոալիցիայի ստեղծման անհրաժեշտություն չառաջանա: Այդ կապակցությամբ, Հովհաննիսյանը նկատել է, թե չի հասկանում, երբ կոալիցիա է ստեղծում ձայների մեծամասնությունը տարած կուսակցությունը:

Լրագորղների դիտարկմանը, թե կոալիցիան ստեղծվում է պատասխանատվությունը կիսելու համար, պատգամավորը պատասխանել է, թե հենց այդ հանգամանքն էլ հավանության արժանի չէ: Ըստ Հովհաննիսյանի, եթե կլինի կուսակցություն, որ ընտրությունների արդյունքում կհավաքի 50 տոկոսից ավելի ձայն, նա պետք է վերցնի պատասխանատվությունը եւ ձեւական կոալիցիաներ չստեղծի: Ձեւական կոալիցիաների ժամանակն ավարտվել է, արձանագրել է Հովհաննիսյանը` հավելելով, որ բազմիցս է ականատես եղել, թե ինչպես են խախտվում կոալիցիոն պայմանավորվածությունները: Ընդհանուր հաշվով, Հովհաննիսյանը չի բացառել, որ ընտրությունների արդյունքում կառավարող կոալիցիայի անդամները կրկին միավորվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ