News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից, մարտի 25-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է սրբապատկերների մաքսանենգ արտահանման փորձ:

ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի պետական սահմանը հատելիս, երկաթգծի Այրում կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, 63-ամյա Դավիթ Հանոչը, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել են չհայտարարագրված 18 սրբապատկերներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ