News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանն, այսօր` մարտի 26-ին, ընդունել է Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարար Մնացականյանը ներկայացրել է Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական  ուղղությունները: Նա հանգամանալից խոսել է նաեւ հարեւան պետությունների հետ հարաբերությունների մասին եւ անդրադարձ է կատարել ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ Արցախյան հիմնահարցի պատմությանն ու վերջին զարգացումներին:

Այնուհետեւ փոխնախարար Մնացականյանը եւ ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ