News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, մարտի 25-ին տեղի է ունեցել հանդիսություն Մայր աթոռ սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի գործունեության մեկամյակի կապակցությամբ:

Արարողության սկզբում խոսքով հանդես է եկել Քարոզչական կենտրոնի պատասխանատու Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը: Համառոտ անդրադառնալով կենտրոնի գործունեությանը եւ նրա շուրջ համախմբված երիտասարդությանը` Հայր Սուրբը մասնավորապես ընդգծել է, որ խմբի նպատակն ուղղված է Եկեղեցու առաքելության արդյունավորմանը:

Հանդիսության ընթացքում երաժշտական համարներով ու անհատական ասմունքով հանդես են եկել կենտրոնի անդամները, որից հետո մի շարք երիտասարդներ նվերների են արժանացել Գարեգին Բ-ի կողմից` ակտիվ գործունեություն ծավալելու համար: Ներկաները դիտել են նաեւ կենտրոնի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:

Արարողությանը ներկա բարձրաստիճան հոգեւորականներից Անգլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ, Արեւելյան ուղղափառ եկեղեցիների ասոցիացիայի նախագահ Վիլյամ քահանա Թեյլորն իրենց տպավորություններն են արտահայտել կենտրոնի գործունեության առիթով` բարձր գնահատելով երիտասարդների անձնվեր մասնակցությունն ու աջակցությունը Եկեղեցու առաքելությանը:

Տպել
Ամենաշատ