News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորում, այսօր` մարտի 26-ին, մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի հերթական նիստը: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ նիստին մասնակցել են ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ գործադիր քարտուղարի տեղակալ Տոկտասին Բուզուբաեւը, ԱՊՀ անդամ երկրների սպորտի բնագավառի պատասխանատու նախարարներ, Հայաստանի մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել ԱՊՀ անդամ երկրներում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ուղղությամբ   վարվող պետական քաղաքականության խնդիրներ, ԱՊՀ անդամ պետություններում մինչ 2020 թվականը սպորտի զարգացման ռազմավարության իրականացման ընթացքի վերաբերյալ հարցեր, շախմատի զարգացման հեռանկարները ԱՊՀ երկրներում, ԱՊՀ անդամ երկրներում հռչակված  սպորտի եւ առողջ ապրելակերտի տարվա միջոցառումների ցանկի հետ կապված հարցեր: 

Նիստի երկօրյա աշխատանքների արդյունքում  նախատեսվում են զեկույցներ  ԱՊՀ անդամ երկրներում ալպինիզմի զարգացման խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի  անդամների կողմից, ինչպես նաեւ 2012թ սեպտեմբերին նախատեսված ԱՊՀ անդամ երկրների 8-րդ միջազգային սպորտային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ