News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թիվ 5 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթաշեն  վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանը ընտրություններին գնում է ոչ թե հաղթելու համար, այլ հենց  հաղթելու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արթուր Գեւորգյանը:

Հիշեցենք, որ վերջինիս հետ թիվ 5 ընտրատարածքում առաջադրվել  են ` ՀԱԿ-ից Հովհաննես Հովհաննիսյանը եւ ինքնաառաջադրված` Սուրեն Սիրունյանը, ով Վանո Սիրադեղյանի անվտանգության պետն է եղել:

Արթուր Գեւորգյանը նշեց, որ թեեւ առաջադրված թեկնածուներին չի ճանաչում, բայց բոլորին էլ հարգանքով է վերաբերվում եւ զերծ է մնում գնահատականներ հնչեցնելուց: «Դեռ չեմ հասցրել թերթել նրանց անցյալը, կենսագրությունը: Այ, երբ նայեմ, այն ժամանակ կարծիք կարտահայտեմ, բայց այս պահին չեմ կարող ոչինչ ասել»,- ընդգծեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն:

Նա թեեւ, նշեց, որ ոչ մի մրցակցի չի կարելի թերագնահատել, բայց միանշանակ համոզված է, որ ինքն է հաղթելու: «Հաղթելու նպատակով չեմ ընտրապայքարի մեջ մտնում, քանի որ միանշանակ ես հաղթելու եմ»,-ասաց նա: Իսկ ինքնավստահության պատճառն, ըստ Ա. Գեւորգյանի, իր ընտրողն է: «Այ, եթե գաք Դավիթաշեն եւ շփվեք համայնքի բնակչության հետ, կհասկանաք, թե որն է այդ ինքնավստահության պատճառը»,- եզրափակեց Արթուր Գեւորգյանը:

Ի դեպ, նշենք, որ Արթուր Գեւորգյանը ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին է, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան:

Տպել
Ամենաշատ