News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դոմինիկ Սթրոս Կանին պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել կավատության գործով: Ըստ հետաքննության տվյալների` ֆինանսիստը  մասնակցել է  շքեղ երեկոների  մարմնավաճառների հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՀ-ի նախկին ղեկավարի փաստաբան Ռիշար Մալքը:

Սթրոս Կանը մեղադրվում է ֆրանսիական Լիլում գտնվող «Կառլտոն» թանկարժեք հյուրանոցում աշխատող կավատների  եւ այնտեղից ամբողջ Ֆրանսիայով էլիտար երեկույթներին մարմնավաճառներ  մատակարարելու գործի շրջանակներում:

Ոստիկանության տրամադրության տակ է հայտնվել Դ. Սթրոս Կաննի  sms-նամակագրական կապը երեկույթների կազմակերպիչներից մեկի հետ: Որոշ ժամանակ անց ԱՄՀ-ի նախկին ղեկավարին ձերբակալեցին եւ բերման ենթարկեցին Լիլի ոստիկանատուն: Նրան գրավի դիմաց բաց էին թողել` պարտավորեցնելով հարցաքննության ներկայանալ մարտի 28-ին:

Ինքը` Դ. Սթրոս Կանը, ժխտում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ չի կասկածել, որ  Լիլի «Կառլտոնի»  երեկույթների կանայք, որոնց հետ ժամանակ էր անցկացրել,   մարմնավաճառներ են եղել, հայտնում է rbc-ն:

Հիշեցնենք, Դ. Սթրոս Կանը 2011թ. մայիսի 14-ին  (այն ժամանակ` ԱՄՀ  ղեկավար) ձերբակալվել էր Նյու Յորքի հյուրանոցի սպասուհի Նոֆիսաթոու Դիալոյի նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով:  Նա կալանքի տակ մնացել էր մի քանի օր, իսկ ԱՄՀ ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո մեկ մլն դոլար գրավի  դիմաց ազատ էր արձակվել:

Դատավարության ընթացքում Նոֆիսաթոու Դիալոյի կողմից սուտ ցուցմունքներ հայտնաբերելու  արդյունքում Սթրոս Կանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

Նախքան Նյու Յորքի հյուրանոցի միջադեպը, Սթրոս Կանը համարվում  էր Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրությունների հիմնական ֆավորիտներից եւ կարող էր գործող նախագահ Սարկոզիի համար լուրջ մրցակից լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ