News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Էստոնիայի ֆինանսների նախարարության Գլխավոր քարտուղար Վեյկո Տալեն, ով Երեւանում  այս օրերին դասախոսություններ է կարդում կենսաթոշակային բարեփոխումների թեմայով, զարմացել է, որ երեւանյան վարսավիրը տղամարդ է: Իսկ ավելի շատ նրան զարմացրել էր, որ գումարը տալիս է ոչ թե անմիջապես վարսավիրին, այլ ադմինիստրարտորին, իսկ վերջինս էլ ՀԴՄ կտրոն է վերադարձրել:

«Իմ երկրում միշտ էլ վարսավիրին եմ տվել փողը, ու նա ոչ մի կտրոն չի տալիս: Երեւում է` դուք ավելի առաջ եք»,- կատակեց էստոնացին` ելույթ ունենալով սոցիալական ապահովության եւ կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված միջազգային սեմինար-խորհրդակցությունում, որ ընթանում է «Կոնգրես» հյուրանոցում: Ի դեպ` մասնավոր զրույցի ընթացքում Վ. Տալեն ասաց, որ օդանավակայանից հյուրանոց հասնելու համար 2008 թ. տաքսուն 5 հազ. դրամ է տվել, իսկ մի քանի օր առաջ` 7 հազ. դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ