News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ ներդրող Էդմոնդ Խուդյանը բաց նամակում դժգոհություն  է արտահայտել ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի գործողությւոններից: Բողոքը կոնկրետ ուղղված է ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի դեմ: Ըստ նամակի հեղինակի` քննիչի անգործությունը տանում է «Արին Կապիտալ» Ներդրումային» ՍՊ ընկերության սնանկացման:

Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ քաղաքացի Է. Խուդյանը` դիմել է ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանին` խնդրելով իրեն ճանաչել տուժող, քանի որ «Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ Ընկերության (որի 61.1 % բաժնեմասը պատկանում է իրեն) տնօրեն Էդուարդ Եսայանը կեղծել է իր ստորագրությունները: Արդյունքում` Է. Խուդյանը ընկերությանը պարտք է մնացել 2 մլն դոլար:  Սակայն քննիչ Տիգրան Հարությունյանը որոշել է, որ Է. Խուդյանի կողմից ներկայացված պահանջում նշված փաստերը հիմնավորելու կամ հերքելու համար դեռեւս անհրաժեշտ է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ: Սակայն անցած 6 ամիսները չեն բավականացրել քննիչին դատավարական գործողությունները կատարելու համար:

Է. Խուդյանի ստորագրությունները կեղծված լինելու փաստը հաստատելու կամ հերքելու համար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր Է. Խուդյանից որպես նմուշ վերցնել ստորագրություն եւ նշանակել ձեռագրաբանական փորձաքննություն: Սակայն Է. Խուդյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն այսօր Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանին հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը ավելի քան 10 ամիս է Է. Խուդյանից որպես նմուշ չի վերցրել որեւէ ստորագրություն, չի հարցաքննել ոչ Է. Եսայանին եւ ոչ էլ Է. Խուդյաին:

«Ուզում ենք նաեւ հայտնել, որ դատարաններում սփյուռքահայ գործարարների գործերով շարունակական անտրամաբանական քաշքշուքներից հետո վերջապես մի դրական առաջընթաց է գրանցվել: Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բավարարել է ՊԵԿ քննիչի կողմից դրսեւորվող անգործության վերաբերյալ սփյուռքահայ գործարարի ներկայացուցչի բողոքը եւ ցուցում տվել ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանին քննչական գործողություններ իրականացնել»,-նշված է նամակում:

 

Տպել
Ամենաշատ