News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հայաստանցի Գագիկ Աբրահամյանն ու ադրբեջանցի Արթուր Աղաջանը, 4 հոգանոց հանցավոր խմբի կազմում, Մոսկվայում փորձել են թալանել «Ոսկե վարդ» ոսկերչական խանութը:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, տեղի իրավապահները վաղուց են հետեւում հանցագործներին: Նրանց ձերբակալելու գործողությունը տեղի է ունեցել այն պահին, երբ չարագործները ոսկերչական խանութից դուրս էին բերում պայուսակները:

Ավազակները եղել են կանացի կեղծամներով` ատրճանակները ձեռքներին: Նրանց ձերբակալելուց հետո պարզվել է, որ 4-ից երկուսը ոստիկանության նախկին աշխատակիցներ են: Նրանցից մեկը` Վլադաս Սամոխինասը,  արմատներով բալթյան երկրներից է, մյուսը` նրա նախկին ենթական`Ռոման Լավիշչեւը:

Ձերբակալվածների մոտից առգրավվել է գազային ատրճանակ, հրազեն` իր փամփուշտներով, կապի միջոցներ, ինչպես նաեւ ոսկյա զարդերով լի4 պայուսակ:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել