News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ մոտ երկու շաբաթ է` հայաստանյան դեղատներում մի շարք կեղծ դեղեր են հայտնաբերվել: «Հայտնի չէ, թե այդ դեղերը որտեղ են արտադրվել, ինչ սերիական համար ունեն, ով է ներկրել մեր երկիր եւ այլն: Բայց փաստ է, որ հայտնաբերելուց հետո էլ այդ դեղերը մինչ օրս ազատ վաճառվում են դեղատներում, եւ որեւէ մեկը չի խոչընդոտում դրանց սպառմանը: Կեղծ դեղերը հայտնաբերել եւ մեր երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինների դատին են հանձնել դեղարտադրության մեջ հայտնի «Նիկոմեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մասնագետները: «Նիկոմեդ» ընկերության պատասխանատուներն անմիջապես ահազանգել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ այլ պետական մարմինների: ՀՀ Դեղարտադրոդների եւ ներմուծողների միությունն էլ իր հերթին է մոնիթորինգ կատարել եւ կեղծ դեղերի վերաբերյալ իր ունեցած փաստերով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, առողջապահության նախարարության պատասխանատուներին` հորդորելով միջոցներ ձեռնարկել այդ դեղերը վաճառքից հանելու: Սակայն ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը՝ որեւէ կառույց ջանք չի գործադրում «ինքնությունը» չպարզված դեղերը շրջանառությունից հանելու` մինչեւ որ կպարզեն, թե դա ինչպես է հայտնվել դեղատներում»,- գրում է «Առավոտ»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել