News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հանրապետական Ջոն ՄըքՔեյնը եւ եւս հինգ սենատորներ Սպիտակ տանը կոչ են արել սիրիական ընդդիմությանն անհապաղ «զենք եւ այլ նյութական միջոցներ» մատակարարել: Սենատորները վստահ են, որ նման մատակարարումները մոտ հեռանկարում օրակարգից կհանեն սիրիական տարածքին օդային հարվածներ հասցնելու մասին խոսակցությունները:

Սենատորները հանդես են եկել Սիրիայի մասին նոր բանաձեւով, որում դատապարտել են սիրիական պետության գործողությունները:

«Դեռ քանի՞ մարդ պետք էզոհվի, որպեսզի ԱՄՆ-ն ստանձնի Սիրիայում ջարդերի դադարեցման հարցի լուծումը» - հարցրել է ՄըքՔեյնը  նախագահ Բարաք Օբամային: «Դա անարդար է: Կալաշնիկով ինքնաձիգներով զինված մարտիկների դեմ կառավարական զորքերն օգտագործում են հրետանի եւ տանկեր, որոնք նրանց մատակարարում են Ռուսաստանը եւ Իրանը», - հավելել է նա, գրում է «Ռոսբալտը»:

Բացի այդ, սենատորները քննադատել են Քոֆի Անանի խաղաղ նախագիծը, քանի որ դրանում նախագահի պաշտոնից Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի մասին դրույթ չի պարունակվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ