News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՕԵԿ-ի տեղի կառույցների ղեկավարները կանանց տոների կապակցությամբ որոշել են իրենց կուսակցության կին անդամներին «վերաբերմունք ցույց տալ», որի մեջ ոչ մի բացասական բան չկա: Այս մասին, այսօր` մարտի 29-ին, մամուլի ասուլիսում նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն` արձագանքելով բնակչությանը մուրաբաների բաժանման մասին լուրերին:

Նա հավատացրեց, որ մուրաբաներ բաժանվել են միայն իրենց կուսակցության կին անդամներին:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Աջափնյակ վարչական շրջանում ամբողջ մի մուտքի են բաժանել մուրաբաներ, Բիշարյանն արձագանքեց, թե ուրեմն ամբողջ մուտքը ՕԵԿ-անդամներ են եղել, չմոռանալով նաեւ բարի ախորժակ մաղթել նրանց:

Նրա խոսքով, նախորդ տարիներին էլ են իրենք նման անակնկալներ մատուցել կանանց: Հարցին, թե կրկին մուրաբա՞ են բաժանել, ՕԵԿ անդամը պատասխանեցթե ինչ ունեցել են, այն էլ բաժանել են: Ինչ վերաբերում է  հեռախոսներ բաժանելուն, նա ասաց, թե նման բան չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ