News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 6-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նստաշրջանը, որին կմասնակցի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, լրագրողներին հաղորդել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանի կազմամերպման հարցը, որը նվիրված է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱԿՊ ստեղծման 10-ամյակին:

Արտաքին գործերի նախարարների խորհրդի նստաշրջանին քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերվում են ՀԱՊԿ անդամ երկրների` արդիական հարցերում ունեցած սկզբունքային դիրքորոշումներին:

ԱԳՆ ղեկավարները կքննարկեն աճող սպառնալիքների հակազդեցության եւ մարտահրավերներին դիմակայելու հարցերը, որոնք բխում են Աֆղանստանի տարածքից:

Նստաշրջանի ընթացքում գնահատականներ կտրվեն նաեւ Մերձավոր Արեւելքում, Արեւմտյան Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրադրության լարվածությանը (Սիրիայի իրադարձությունները, իրանական միջուկային զենքի հարցը, Պակիստանի դրությունը):

ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ