News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դերասանուհի Լինդսի Լոհանը, որը վերջին ժամանակներում ավելի շատ հայտնի է սկանդալներով, ազատվել է: Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանը վճռել է հանել փորձնաժամկետը եւ նրան առնչվող բոլոր պատժամիջոցները, աշխատանքները եւ արգելքները: 

Դատավոր Սթեֆանի Սաթները հայտարարել է, որ Լոհանը պետք է դադարեցնի հակաօրինական գործունեությունը, չայցելի գիշերային ակումբներ եւ կենտրոնանա աշխատանքի վրա:

Ընդհանուր առմամբ Սաթները դադարեցրել է Լինդսիի փորձաշրջանը, քանի որ նա կատարել էր դատավորի առաջադրած բոլոր պայմանները. ներկա էր գտնվել հասարակական աշխատանքներին եւ այցելել հոգեբանի, եւ բացի դրանից, չի օգտագործել ալկոհոլ եւ թմրանյութեր, հայտնում է «Յանտարնի կրայը»:

Հենց որ դատավորը հրապարակել է դատավճիռը, Լոհանի դեմքին բառացիորեն փայլատակել է ժպիտը, եւ նա խոստացել է այլեւս չխախտել օրենքը:

Այժմ դերասանուհին կարող է հանգիստ անցնել էլիզաբեթ Թեյլորի մասին պատմող ֆիլմի նկարահանումներին: Այդ ֆիլմը կդառնա  երկու կինոլեգենդների` էլիզաբեթ Թեյլորի եւ Ռիչարդ Բարթոնի անմնացորդ սիրո յուրօրինակ ժամանակագրությունը, որոնց բուռն սիրավեպը եղել է ժամանակի ամենագրավիչ եւ քննարկվող սիրային պատմություններից մեկը, հայտնում է «Քլեոն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ