News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են փողոցների, բակերի եւ մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները: 

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով նախատեսված ասֆալբետոնե ծածկի կապիտալ եւ մասնակի նորոգման ծավալները կկազմեն մինչեւ 2 մլն քմ:

Հատկանշական է, որ գլխավոր եւ երկրորդական փողոցներից բացի, ծրագիրը ներառում է նաեւ մայթերի, նրբանցքների, բակային տարածքների, միջբակային եւ գրունտային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

Շուտով կավարտվի Հանրապետության հրապարակի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքը, որն այս տարվա ծրագրի առաջին ամենամեծ բաղադրիչներից մեկն է: 

2012 թվականի ասֆալտապատման ծրագրով վերանորոգելու են բոլոր վարչական շրջանների ավելի քան 350 փողոցների, 400 բակերի, միջբակային ճանապարհների ու նրբանցքների, 80 փողոցների մայթերի ասֆալտե ծածկերը: Այս տարի առաջին անգամ կասֆալտապատվեն նաեւ 25 գրունտային ճանապարհներ՝ 35.200 քառակուսի մետր մակերեսով:

Նախատեսված ծավալների շրջանակում նախատեսվել է նաեւ 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 26 փողոցների կապիտալ հիմանորոգում: Ըստ այդմ կիրականացվի մայթերի նորոգում, եզրաքարերի փոխարինում, անձրեւատարերի ու դիտահորորի նորոգում ու կառուցում, ինչպես նաեւ երթեւեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում:

Տպել
Ամենաշատ