News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել:

«Ժառանգության» շտաբից NEWS.am-ին հայտնում են, որ Գորիսում քաղաքացիները ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները եւ հանել շտաբի վրա փակցված «Ժառանգության» լոգոնշանը:

«Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից նշված քաղաքացիները որեւէ այլ պատճառ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար չէին կարող ունենալ: Զարուհի Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ ցուցակի անդամ Սուրեն Խաչատրյանին, ով, սակայն, պարզաբանումների փոխարեն իրեն հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել  ԱԺ պատգամավորի հասցեին:

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաեւ ԿԸՀ եւ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա եւ պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ»,-ասված է «Ժառանգության» շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ